Տիկ. Ա. Մարտիրոսյանի դասախոսությունների շարքը և ցուցահանդեսը դուրս հանեց մեզ առօրյա միօրինակությունից, այն արթնացրեց մեզ թմբիրից ոչ թե շառաչուն աղմուկով այլ թեթև հպումներով, շոյելով, երաժշտությամբ, անցումային’ երազից դեպի իրականութիւն, առանց զգացնելու, պարզ, խոսակցական լեզուով:

Ց. Տեր-Գէորգեան
(Հալեպ)

Ձեր լինելը կնպաստի մնացած բոլորի լինելուն Արև, լույս, ջերմություն…

Այս հրաշքը թող որ տեվական լինի, միշտ հարատևի և լուսավորի մեր շուրջը:

Անահիտ
հեռուստալրագրող

Ցանկացած նկար այնքան ուժ ունի իր մեջ, որ ստիպում է քեզ ժամերով նայել նրան»:

Ա. Ռոստոմյան

Դասավանդման այս մեթոդն ուղղված է արվեստի/ երաժշտություն, կերպարվեստ, թատրոն, գրականություն/ միջոցով, ստեղծագործությանը ներհատուկ համոնիայի մեծագույն ֆենոմենի ներգործության, ստեղծագործական ազատ պրոցեսի հոգեբանական խթանների համակարգման շնորհիվ երեխային ի սկզբանե բնորոշ հոգևոր ներդաշնակության վերականգնմանը։

Սարո Սարուխանյան
Արվեստաբան 

Աշխարհի բոլոր գույները մեր սեփականությունն են: Նրանց հայտնաբերումը և առաջարկումը լուսավոր մարդկանց հիմնական խնդիրն է: Արմենուհին կարողացել է բացահայտ բարեկամություն հաստատել տիեզերական բոլոր ուժերի հետ և բերել մարդկանց անսահման ուրախություն:

Սամվել Բաղդասարյան
Նկարիչ

Այսօր մարդկության կարևորագույն խնդիրն է պահել ուշադրության կենտրոնում երեխաների հոգևոր զարգացումը, բարոյական ու գեղագիտական դաստիարակությունը` արթնացնելով երեխաների մեջ թաքնված արարչական ուժը:

Ա. Մարտիրոսյան

Այսօր մարդկության կարևորագույն խնդիրն է պահել ուշադրության կենտրոնում երեխաների հոգևոր զարգացումը, բարոյական ու գեղագիտական դաստիարակությունը` արթնացնելով երեխաների մեջ թաքնված արարչական ուժը:

Ա. Մարտիրոսյան